Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունները «բազմաթիվ ուղղություններով զգալի առաջընթացի» են հանգեցրել։ Այս մասին Վաշինգտոնից վերադառնալու ճանապարհին, ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը նախօրեին հանդիպում է անցկացրել ԱՄՆ առաջնորդի հետ Սպիտակ տանը։               
 

Ահա հրեշավոր դեմքն այն պոռնիկ Եվրամիության, ուր Նիկոլ հայադավը և իր ոհմակն ուզում են քարշ տալ Հայաստանը․ 2

Ահա հրեշավոր դեմքն այն պոռնիկ Եվրամիության, ուր Նիկոլ հայադավը և իր ոհմակն ուզում են քարշ տալ Հայաստանը․ 2
26.09.2025 | 10:29

Սկիզբը՝ այստեղ

Դեռևս 2023թ․ հոկտեմբերին Նիկոլ հայադավը Եվրախորհրդարանում նշել էր, որ Հայաստանը պատրաստ է շարժվել դեպի ԵՄ։ Դրանից հետո եվրոպական կողմը սկսել է ուսումնասիրել նոր գործընկերության, ինչպես նաև անվտանգության և պաշտպանության ոլորտներում հարաբերությունների խորացման հնարավորությունները։ 2024թ․ մայիսին Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի քննարկման ժամանակ Նիկոլը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է անդամակցել ԵՄ- ին «այս տարի» (2024)։ ԵՄ- ի և եվրոպական մի քանի պետությունների հետ Հայաստանի մերձեցումը տեղի է ունեցել Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների սրման ու բարդացման ֆոնին։

«Նախկինում պաշտպանական ոլորտում Հայաստանի հարաբերությունները 97 տոկոսով կապված էին Ռուսաստանի հետ։ Հիմա դա չի կարող լինել օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով»,- նշել է Նիկոլ հայադավը։

Հայաստանի արտգործնախարի պաշտոնը զբաղեցնող Արաբատ Միրզոևը 2024թ․ մարտի սկզբին «TRT World»-ի հետ զրույցում նշել էր, որ Հայաստանն արդեն չորս տարի մտածում է ԵՄ- ին և ՆԱՏՕ- ին անդամակցելու մասին:

«Հայաստանի ժողովուրդն ունի եվրոպական ձգտումներ, և ինչպես ասացի, մենք անցնում ենք այդ գործընթացով, կտեսնենք, թե ինչպիսին կլինի դրա ավարտը,- ասել է Միրզոևը։- Ոչ ոք չի կարող կանխատեսել այն, ոչ ոք չի կարող վստահ լինել»:

Հայաստանի արտգործնախարի պաշտոնը զբաղեցնողն ակնհայտորեն նենգափոխել է իրականությունը՝ Հայաստանի ժողովրդին վերագրելով եվրոպական ձգտումներ, մինչդեռ եվրոպական ձգտումներ ունեն Հայաստանում ապրող ԼԳԲՏ անձինք և ուրիշ այլասերվածներ, ինչպես նաև Նիկոլի ոհմակի անդամ և մեծ փողերի տեր որոշ անձինք։

Անդրադառնալով Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի և նրա իշխանության վերոնշյալ նախաձեռնությանը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել սպասել այս նախաձեռնության վերաբերյալ ԵՄ դիրքորոշմանը: Նրա խոսքով՝ Թուրքիան արդեն երկար տարիներ հույս ունի անդամակցել միությանը, սակայն նրան փոխադարձաբար չեն պատասխանում։

«Այստեղ շատ բան պետք է ըմբռնել, շատ բան պետք է հասկանալ, իսկ իրականում պետք է ելնել այն աշխատանքային մեխանիզմներից, աշխատանքային ինտեգրացիոն ձեւաչափերից, որոնք իրենց արդեն ապացուցել են եւ որոնք շարունակում են աշխատել ի շահ այն երկրների ժողովուրդների, որոնք մասնակցում են դրանց»,- ամփոփել է Պեսկովը:

Կարծում ենք, Պեսկովի կատարած վերոնշյալ համեմատությունը սխալ է․ ԵՄ- ին Թուրքիայի անդամակցությունը ձգձգվում է մի շարք պատճառներով, որոնք Հայաստանի պարագայում առկա չեն, բացի այդ, ԵՄ- ն Հայաստանի անդամակցությունը կարող է մոտ ապագայում հաստատել Ռուսաստանի նկատմամբ աշխարհաքաղաքական խոշոր քայլ կատարելու նպատակով, նաև՝ ռազմաքաղաքական քայլ, եթե Հայաստանը ԵՄ- ին անդամակցելուց հետո, ի վերջո, դուրս գա ոչ միայն ԵԱՏՄ- ից, այլև ՀԱՊԿ- ից։ Էլ չենք խոսում ՆԱՏՕ- ին անդամակցելու մասին, որը կարող է դառնալ իրականություն, եթե ՌԴ- ն Հայաստանի հետ չվարվի այնպես, ինչպես վարվեց Ուկրաինայի հետ․․․

ԵՄ-ին անդամակցելու համար Հայաստանը ստիպված կլինի լքել ոչ միայն ԵԱՏՄ-ն, այլև ՀԱՊԿ-ը

ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Դմիտրի Բելիկը «Газетой.Ru»- ի հետ զրույցում նշել է․

«Հայաստանի վրա ճնշում գործադրելով՝ Արևմուտքը նրանից կոնկրետ գործողություններ պահանջեց՝ աստիճանաբար խզել Երևանի և Մոսկվայի կապերը։ Արդյունքում՝ ՀՀ կառավարության հավանությունը եվրաինտեգրման մասին համապատասխան օրինագծին։ Եվ դա ավելի շատ քաղաքականություն է, քան իրական անհրաժեշտություն հենց Հայաստանի համար»։

Պատգամավորն ընդգծել է, որ ԵՄ- ին անդամակցելուհամարՀայաստանը ստիպված կլինի լքել ոչ միայն ԵԱՏՄ- ն, այլևՀԱՊԿ- ը:

Մնում է հավելել՝ Հայաստանը, այո, ստիպված կլինի․․․ Մինչդեռ Նիկոլ հայադավը և իր ոհմակը, որոնք իշխանությունը զավթեցին Արևմուտքի աջակցությամբ և իրենց հակաարժեհամակարգով և այլասերվածությամբ վաղուց կողմնորոշված են դեպի Արևմուտք, Հայաստանի կողմից ԵԱՏՄ- ը և ՀԱՊԿ- ը լքելուն կվերաբերվեն մեծ հաճույքով։ Չէ՞ որ գենետիկորեն թուրք Նիկոլ հայադավի խորքային ու վերջնական նպատակն Արցախի կործանումից հետո Հայաստանի կործանումն է։

Ինչպես հայտնի է, Հայաստանը պաշտոնապես դուրս չի եկել ՀԱՊԿ- ից, բայց սառեցրել է նրա հետ հարաբերությունները։ Ահա այսպես, աստիճանական քայլերով է Նիկոլ հայադավն իր ոհմակի (չարախմբի) հետ միասին զրոյացնում մեր երկրի ազգային անվտանգությունը, Հայաստանի կործանումը թույլ չտալու համար հրամայական անհրաժեշտություն դարձնելով իրենց հեռացումն իշխանությունից։

«Հայաստանը քայլ առ քայլ կրկնում է Ուկրաինայի ուղին դեպի անդունդ» Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյով

ՌԴ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսեյ Ժուրավլյովը դարձյալ «Газете.Ru»- ի հետ զրույցում ասել է. որ Հայաստանը ԵՄ- ում ոչ մեկին պետք չէ:

«Հայաստանը քայլ առ քայլ կրկնում է Ուկրաինայի ուղին դեպի անդունդ, որից այն կողմ միայն զինված հակամարտություն է իր հարևանների հետ, որոնք չեն ցանկանում որևէ ընդհանուր բան ունենալ ոչ ԵՄ- ի, ոչ ՆԱՏՕ- ի հետ»,- հայտարարել է Ժուրավլյովը։

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանը նույնիսկ աշխարհագրորեն փոքր- ինչ կապ չունի ոչ Եվրոպայի, ոչ Հյուսիսատլանտյանի (Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ- ի․- Ա․ Հ․) հետ, բայց նրա ղեկավարությունը համառորեն «համոզում է դյուրահավատ բնակչությանը, որ իրեն դա պետք է»:

Հայաստան պետությունից ոչինչ չի մնա ՌԴ Պետդումայի պատգամավորՎիտալի Միլոնով

Պարոն Միլոնովի խոսքով՝ արեւմտյան երկրների հետ համաձայնություններն, առանց բացառությունների, ավարտվում են անհաջողություններով, որպես օրինակ կարելի է նշել Հյուսիսային Կիպրոսը եւ Կոսովոն:

Պատգամավորի կարծիքով, Հայաստանի գործող կառավարությունը կկարողանա հեռանալ (թռնել․․․), և պետությունից ոչինչ չի մնա, քանի որ Արևմուտքի հետ պայմանավորվածություններից հետո «թույնի չափաբաժինը կգնա Հայաստանի երակներով»․․․

Միլոնովը հավելել է, որ Ուկրաինան և Վրաստանն արդեն համագործակցել են ԵՄ- ի հետ, սակայն նրանց համար դա բացասական հետևանքներ է ունեցել։ Այս առումով հետաքրքիր է դիտարկել նաև քրդերին, որոնք իբր պայմանավորվել են Արևմուտքի երկրների հետ, բայց ՆԱՏՕ- ի անդամ Թուրքիան միևնույն ժամանակ ուղղակի ոչնչացնում է նրանց:

«Հայաստանը հնագույն պետություն է, մեզ շատ մոտ, հայերը մեծ մասամբ բնակվում են Ռուսաստանում,- ասել է Վիտալի Միլոնովը։- Իսկ Փաշինյանն ու կառավարությունը ժամանակավոր են, դրանից հետո նրանք կգնան այլ երկիր, և Հայաստանից ոչինչ չի մնա երկրի լիակատար թուլացման քայլերի արդյունքում։ Իսկ թե ով է ընդլայնվելու Հայաստանի հաշվին, տեխնիկական հարց է։ Կամ Արևելյան Անատոլիան կընդլայնվի դեպի հյուսիս, կամ Արևմտյան Ադրբեջանը կգնա դեպի արևմուտք»։

Պատգամավորը հույս է հայտնել, որ Հայաստանի քաղաքացիները թույլ չեն տա երկրի անդամակցությունը ԵՄ- ին, այսինքն՝ Նիկոլ հայադավի՝ հայ ազգի համար կործանարար ծրագրերի իրականացում։

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 410

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ